ACBA Digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի և «ACBA ON-LINE» համակարգի (նաև «ACBA Mobile» հավելվածի) միջոցով
Ինչու՞ օգտվել «Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի և «ACBA ON-LINE» համակարգի (նաև «ACBA Mobile» հավելվածի) միջոցով» ծառայություններից:

Դուք պարբերաբար ստանում եք դրամական փոխանցումներ, սակայն ժամանակը չի բավականացնում բանկ այցելելու համար: Մենք առաջարկում ենք Ձեր փոխանցումը ստանալու արագ և ժամանակակից միջոց` «Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի կամ «ACBA ON-LINE» համակարգի (նաև «ACBA Mobile» հավելվածի) միջոցով»: Առանց Բանկ այցելելու Դուք կարող եք ստանալ Unistream, RIA Money Transfer, XPRESS MONEY, Converse Transfer համակարգերով Ձեզ փոխանցված գումարը` ընդամենը զանգահարելով 31 88 88 հեռախոսահամարով կամ մուտք գործելով «ACBA ON-LINE» համակարգ (նաև «ACBA Mobile» հավելված):

«Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով» ծառայությունը հասանելի է Բանկի բոլոր քարտապանների համար: Ծառայությունից օգտվելու համար կարող եք նաև ԱՆՎՃԱՐ պատվիրել ACBA Transfer քարտ:

Ի տարբերություն հեռախոսազանգի միջոցով փոխանցումների ստացման` «ACBA ON-LINE» համակարգի (նաև «ACBA Mobile» հավելվածի) միջոցով ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ կարգով կարող եք փոխանցումները ստանալ ինչպես Ձեր քարտային, այնպես էլ ցանկացած արժույթով ընթացիկ հաշվին փոխանցելու միջոցով:

* Ուշադրություն` «Արագ դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի և «ACBA ON-LINE» համակարգի (նաև «ACBA Mobile» հավելվածի) միջոցով» ծառայությունների մատուցման պայմանները չեն գործում MoneyGram համակարգի համար:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարամցվել է ՝ 02.07.2020 09:32
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Հեռ.` (+374 10) 31 88 88
Ֆաքս` (+374 10) 54 34 85
Էլ.-փոստ` acba@acba.am